ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ավելի քան 60 անձի նկատմամբ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ավելի քան 60 անձի, կազմակերպությունների ու նավերի նկատմամբ․ գրում է Reuters-ը։

Վաշինգտոնի հայտարարության համաձայն՝ սահմանափակումներն ուղղված են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին, նավթային եկամուտներ ապահովող ցանցերին և այլն։

Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող այլ երկրների և կազմակերպությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների կիրառումն ընդլայնելու մասին։ Դրանք վերաբերում են հինգ ոլորտների՝ թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ, ոսկի, ավիացիա և նավագնացություն։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի կտրել Իրանի եկամուտների հնարավոր աղբյուրները և ֆինանսապես մեկուսացնել երկիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *