CENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծման մասին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները վնասազերծել են Հորմուզի նեղուցում առկա բոլոր ականները։

«Մենք հաջողությամբ վնասազերծել ենք ծովային ականները, որոնք մի քանի ամիս առաջ ԻՀՊԿ-ն տեղադրել էր ծոցում գտնվող միջազգային առևտրային ուղիներում»,- ասել է նա X-ում հրամանատարության էջում հրապարակված տեսաուղերձում։

Ավելի վաղ այս շաբաթ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի դաշնակիցները կարծում են՝ Հորմուզի նեղուցում, հավանաբար, դեռևս ականներ են մնացել՝ հակառակ Վաշինգտոնի հակառակ պնդումներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *