Նոր էլեկտրոնային դասամատյանները, կարծես թե, նոր «հայերենով» են կազմել: Ֆեյսբուքում լուսանկար է հայտնվել, որտեղ էլեկտրոնային մատյանում «Ավելացնել» բառի փոխարեն գրված է «Ավելիացնել», իսկ «Առարկան» դարձել է «Արարկա»:
Թվում է, թե դասամատյանները պետք է զերծ լինեն նման սխալներից, հատկապես՝ ուղղագրական, որովհետև ուղիղ կապ ունեն կրթության հետ, սակայն այնտեղ տեղ գտած սխալներն այլ բան են ասում:
Ավելի վաղ Oragir.News-ը կրկին անդրադարձել էր էլկետրոնային մատյաններին, հրապարակման մեջ նշելով, որ դրանք գլխացավանք են դարձել ուսուցիչների համար, քանի որ լավ չեն աշխատում. կարող են մի օր աշխատել, հաջորդ օրը՝ ոչ: Էլ չենք ասում դրանցում տեղ գտած ուղղագրական ու տեխնիկական սխալների մասին:

