«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը


Մշակույթ


Երևանում՝ Գաֆեսճյան քանդակների պարտեզում և Կասկադ համալիրում «Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ մեկնարկել է HIGH FEST կատարողական արվեստի միջազգային փառատոնը։

2003 թվականին «Դերասանների հայկական միավորում» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «ՀԱՅ ՖԵՍՏ» (HIGH FEST) կատարողական արվեստների միջազգային փառատոնը Հայաստանի խոշորագույն թատերական իրադարձություններից է։ Այն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի 1-ից 8-ը Երևանում: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:

Փառատոնին մասնակցում են ավելի քան 200 արտիստներ աշխարհի 11 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, Չինաստանից, Նիդերլանդներից, Չեխիայից և Ռուսաստանից։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *