Էստոնիան Ռուսաստանի հետ պատերազմի՞ է պատրաստվում․ սահմանին կուտակումներ են

Էստոնիան վերանայում է իր պաշտպանական ռազմավարությունը հնարավոր հակամարտության համար և անցնում է «ակտիվ պաշտպանության» հայեցակարգի, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Էստոնիայի զինված ուժերի, հետախուզության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Տալլինը չի կարծում, որ Մոսկվան մտադիր է լայնածավալ հակամարտություն սկսել ՆԱՏՕ-ի հետ առաջիկա երկու տարիների ընթացքում, սակայն ընդունում է, որ իր արևելյան սահմանի ներկայիս պաշտպանությունը անբավարար է։

Նոր ռազմավարության շրջանակներում Էստոնիան նախատեսում է իր առաջին բրիգադը տեղակայել Ռուսաստանի սահմանին ավելի մոտ։ Ստորաբաժանումը նախատեսվում է տեղափոխել Տապայից Յոհվի, որը գտնվում է սահմանից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ արդեն իսկ իրականացվում է մշտական ​​ռազմական օբյեկտների շինարարություն։

«Մենք պետք է սկսենք սահմանից և հաղթենք առաջին իսկ մարտերից», – հայտարարել է էստոնական առաջին բրիգադի հրամանատար գնդապետ Տարմո Կունդլան։

FT-ն Էստոնիայի պաշտպանական ռազմավարության փոփոխությունները անվանում է «հանգիստ, բայց արմատական ​​​​վերանայում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *