Եթե Փաշինյանին թվում է, որ հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու դրանով ինչ-որ արդյունքի կհասնի՝ սխալվում է. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, տեսակցելու իրավունք ունեն միայն նրա կինն ու երեխաները։ Մայրը, եղբայրն ու քույրը նրան տեսակցել չեն կարող։

«Ինչի՞ համար է սա արվում, ո՞րն է նպատակը։ Եթե մայրս, ես կամ քույրս գնանք Սեդրակին տեսնենք, գործը փլվելո՞ւ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար որդուն ևս կալանավորելով կարող է ինչ-որ արդյունքի հասնել, ապա սխալվում է։

«Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Նա նաև ասաց, որ եղբայրը «պինդ է ու ամուր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *