Մայրս չի կարողանում որդուն տեսնել, կփլվի՞ գործը դրանից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորումից հետո ընտանիքի անդամների՝ նրա հետ տեսակցելու հնարավորությունների սահմանափակմանը։

Քոչարյանի խոսքով՝ ներկայում ինքը, մայրը և քույրը չեն կարողանում տեսակցել Սեդրակ Քոչարյանին։ Պատգամավորը հարց է բարձրացրել, թե ինչ հիմնավորմամբ են սահմանափակվում այդ այցելությունները և ինչ նպատակ է հետապնդում նման որոշումը։

Նա ընդգծել է, որ ընտանիքի համար տեսակցությունների հնարավորության վերականգնումը առաջնային նպատակ չէ, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել նաև քրեական գործընթացին ուղեկցող, իր գնահատմամբ, անհասկանալի սահմանափակումների վրա։

«Ի՞նչ է փոխվելու, եթե մայրս գնա Սեդրակին տեսնի․ այդ գործը դրանից փլվելո՞ւ է»,- ասել է Լևոն Քոչարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *