
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի թիմը պատրաստել է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի ծրագիր, որը մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրում:
Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով երկու բարձրաստիճան աղբյուրների:
Հրապարակումը գրում է, որ փաստաթղթում ուրվագծվում են Ուկրաինայի զինված ուժերի նպատակներն ու գործողությունները «Ուկրաինայի պահպանման» համար: Այն նաև սահմանում է գործողությունների ժամանակացույցը:
Ռազմավարական հարցերից բացի, ծրագիրը նաև անդրադառնում է Կիևի պաշտպանության մոտեցմանը:
«Մեզ անհրաժեշտ է մեծ ռազմավարություն՝ 30 տարվա համար, որպեսզի մենք՝ որպես հրամանատարներ, հասկանանք մեր ուղղությունը», – հրատարակությանը ասել է կորպուսի ղեկավարներից մեկը: