Դերասանուհուն հրաժեշտի արարողությանը հարազատների նեղ շրջանակ է մասնակցել

Ռուսական ծագմամբ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարինա Վլադիին դիակիզել են Փարիզի մերձակայքում գտնվող Արքեյ բնակավայրում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հարազատների նեղ կազմի մասնակցությամբ՝ ընտանիքի անդամներ եւ ընկերների նեղ շրջանակ։ Աճյունի հուղարկավորման ժամեկտի մասին որեւէ բան չի հաղորդվում։Հիշեցնենք, որ Մարինա Վլադին՝ Եկատերինա Մարինա Պոլյակովա-Բայդարովան, մահացել էր սեպտեմբերի 24-ին ութսունութ տարեկան հասակում։ Վլադին լավագույն կանացի դերակատարման համար արժանացել է Կաննի Փառատոնի մրցանակի։

Հիշեցնենք, որ ամուսնացած է եղել Վլադիմիր Վիսոցկու հետ։ Աշխատել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Ժան-Լյուք Գքդարը, Օրսոն Վելսը եւ Անդրե Միշելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *