
«Երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն․ հոգևորականները ևս քաղաքացի են և պետք է գործեն օրենքի դաշտում։ Չկա որևէ կարգավորում, որ ՀՀ-ում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից, ընդհակառակը՝ կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Եվ եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչո՞ւ չվճարեն»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրինակ՝ ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը, կամ չգիտեմ, հիմա վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ-որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի։
Ինչո՞ւ պետք է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ, օրինակ, մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որ, օրինակ, Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների համար է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։