Թեհրանը փորձում է Վաշինգտոնի վրա ճնշում գործադրել․ Նեթանյահու

Իրանը մշակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք, և մտադիր է դրանք զինել միջուկային մարտագլխիկներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա, իրանական հրթիռային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների համար։

Իսրայելի վարչապետը պնդում է, որ Թեհրանը ձգտում է ձեռք բերել ամերիկյան քաղաքներին միջուկային զենքով սպառնալու հնարավորություն և այդ սպառնալիքն օգտագործել Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։

Սակայն Թեհրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը և պնդում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *