Պահանջում է Մակրոնի հրաժարականը – Հրապարակ

Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան պահանջել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ երկրում նոր թափով բռնկված բողոքի ակցիաների ֆոնին։ «Ակնկալում եմ, որ Մակրոնը ներողություն կխնդրի եւ հրաժարական կտա»,- հայտարարել է Բարդելան։

Նշենք, որ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարներից է նաեւ Մարին Լը Պենը։ Ֆրանսիայում կատարվողը Բարդելան համարել է ստորացում բոլոր ֆրանսիացիների համար եւ նշել, որ այժմ կատարվողը մեկ տասնամյակ տեւած անտաղանդ կառավարման հետեւանքն է, որը բերել է ֆրանսիացիների բարոյական, նյութական եւ ներքին անվտանգային լուրջ թուլացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *