Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին

Մենք դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի համար մրցույթ չի հայտարարվում, և արդեն մեկ տարի է, ինչ Լիլիթ Մկրտչյանը ռեկտորի պաշտոնակատար է: Գրել էինք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանն է Մանկավարժականի ռեկտորի նոր թեկնածուն, և իշխանությունները նրան են ուզում ռեկտորի պաշտոնում կարգել: Մանկավարժականի մեր աղբյուրը Լիլիթ Մկրտչյանից ազատվելը բացատրում է նրանով, որ նա բուհում այս մեկ տարվա ընթացքում համերաշխության մթնոլորտ է ստեղծել: Ի տարբերություն, օրինակ, ԵՊՀ ռեկտորի, Մկրտչյանը այս մեկ տարվա ընթացքում որևէ դասախոսի վրա ճնշում չի գործադրել, չի սպառնացել, չի ուղղորդել դեպի իշխանություն, ավելին` բարեկամական հարաբերություններ է ստեղծել անգամ ընդդիմադիր դասախոսների հետ, ինչը դուր չի եկել միայն ստրկական ծառայություններ ակնկալող իշխանություններին, և որոշել են ազատվել վերջինիցս, նրան փոխարինելով Արաքսյա Սվաջյանով: Հույս ունեն, որ նա «կարդարացնի» իրենց սպասելիքներն այդ հարցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *