2020 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ․ Էդգար Ղազարյան

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին` դադարեցնելու ռազմական գործողությունները, որը մերժվել է վերջինիս կողմից, ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Այդ ժամանակ Շուշին դեռ հայկական էր, ադրբեջանցիներն ունեին ոչ մեծ առաջխաղացում։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմի ժամանակ հրավիրվել է Անվտանգության խորհրդի վերջին նիստը, որից հետո մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ։

հ.Գ. Վեց տարի առաջ այս օրերին հարյուրավոր մարդիկ էին զոհվում։ Իրենց թվում էր, որ զոհվում են հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված է»,– նշել է Ղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *