Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Ռուսաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին բանակցություններ են վարել Թեհրանում։

Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։ Արաղչին նշել է, որ տնտեսական համագործակցությունը լավ է ընթանում, և երկու երկրների միջև լուրջ խնդիրներ չկան։

Սերգեյ Լավրովը Թեհրան է ժամանել Բահրեյնից, որտեղ մասնակցել է Ռուսաստան-Ծոցի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին։ Արաղչիի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *