Նորածնի կյանքը փրկել չի հաջողվել


Տեղեկություն է տարածվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց մահացել է։ 

Radar Armenia-ի հաղորդմամբ, երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում: Հղիության ընթացքում արձանագրվել է պտղի ներարգանդային աճի հապաղում: Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով բժիշկների կողմից իրականացվել է շտապ կեսարյան հատում:

«Ծնվելուց հետո երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված հիվանդ նորածինների ընդհանուր ապրելիությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է , քան հասուններինը,  սակայն պտղի ներարգանդային աճի հապաղման և քաշը 1000 գրամից ցածր լինելու դեպքում, ապրելիության ցուցանիշը կտրուկ նվազում է՝ քանի որ օրգան-համակարգերը (հատկապես թոքերը) լինում են անհամեմատ ավելի թերի զարգացած»,- ասացին նախարարությունից:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *