Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար (տեսանյութ)

 

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ, նախօրեին Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։

 

Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո

խաչքարը օծվեց Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ և տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Այնուհետև ելույթներ ունեցան Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան։

 

Ի երախտագիտության`Մանվել Փարամազյանը Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ` եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվեց Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով։

 

Իգնատիոս Մալոյանը հայ ազգի նահատակ էր, ով Մարտին քաղաքի առաջնորդն էր և սպանվեց Օսմանյան կայսրությունում 1915 թ.,հունիսի 11-ին։ Իսկ տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի կողմից համայնքի ղեկավարը պարգևատրվեց Սեն Շամոնի հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *