Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *