ԱՄՆ-ում գործող ընկերությունը ձեռք է բերել Թեղուտի պղնձի հանքավայրը․ ո՞վ է սեփականատերը

ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը սեպտեմբերին ավարտին է հասցրել Հայաստանի երկրորդ խոշորագույն՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի («Թեղուտ» ՓԲԸ) 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին հայտարարել է գործարար, ընկերության ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։

Նրա խոսքով, ամերիկյան սուբյեկտի միջոցով ակտիվների ձեռքբերումն ու գործարքի պաշտոնական ամրագրումը նոր փուլ են բացում հանքավայրի հետագա շահագործման, ներդրումների և զարգացման ծրագրերում։

Հավելենք, որ Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրը Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտի ամենախոշոր և ռազմավարական ակտիվներից մեկն է՝ զիջելով միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *