Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգն աշխատում է խափանումներով։
«Ներկայում մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,– հայտնում են ՊԵԿ–ից։