Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ մինչև 2029 թվականը: Ուղղակի պրոցես է, որը որոշակի ժամանակ կտանի»,- ասել է նա:

Նշենք ,որ այս մասին նա խոսել էր նաեւ անցած շաբաթ Կառավարության նիստի ժամանակ։ Այս ժամանակ Փաշինյանը նշել էր, որ ինքն իր համար խնդիր է դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրելուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *