Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին կարող են հանդիպել Աբու Դաբիում՝ խաղաղության գործընթացը վերսկսելու նպատակով, հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։
Բանակցությունների օրակարգում նախատեսվում է ներառել տեխնիկական և անվտանգային հարցեր։ Սակայն տարածքային խնդիրների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ տարաձայնությունները շարունակում են խոչընդոտել համաձայնության հասնելուն։