People-ի ամենասեքսուալ տղամարդը | Top-News.am


Ոճ և դեմքեր


People ամսագիրը 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը շնորհել է 55-ամյա ամերիկացի դերասան Նոա Ուայլիին, որը հայտնի է «Շտապ օգնություն» և «Պիտ» բժշկական սերիալներում իր դերերով։

Դերասանը խոստովանել է, որ սկզբում կարծել է՝ մրցանակի մասին լուրը կատակ է։ Նրա խոսքով՝ կինը՝ Սառան, ուրախացել է այդ ճանաչման համար և այն համարել իր տղամարդկանց ճաշակի հաստատումը։

Սոցցանցերում Ուայլիի ընտրությունը հակասական արձագանքների է արժանացել։ Որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել նրա հաղթանակը, իսկ մյուսները պաշտպանել են դերասանին՝ նշելով, որ տիտղոսը վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին, այլև խարիզմային, տաղանդին, բնավորությանը և մշակութային ազդեցությանը։

Նախորդ տարի People-ի ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել բրիտանացի դերասան Ջոնաթան Բեյլին, որը դարձել էր տիտղոսին արժանացած առաջին բացահայտ միասեռականը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *