«Հայկ Սարգսյանը և Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են»․ հարց՝ Արթուր Պողոսյանին (տեսանյութ)

«Հայկ Սարգսյանը և Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են»․ հարց՝ Արթուր Պողոսյանին

«Իշխանական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ «Հայկ Սարգսյանի հետ կապված ունենք քրեական վարույթ, բայց քանի որ վարույթը նոր ենք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, և երբ հասնի այն պահը, երբ կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման կիրազեկենք»,- պատասխանեց Պողոսյանը։
     Նարեկ Նալբանդյանի հետ կապված ՔԿ նախագահը նշեց․ «Դարձյալ վարույթ ունենք, մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք և կատարվում են քննչական գործողություններ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *