Փաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»

Անթալիա մեկնելու պլաններ, այո, ունեմ, COP—ին մասնակցելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) տեղի է ունենալու Թուրքիայի Անթալիա քաղաքում: Համաժողովն անցկացվելու է 2026 թվականի նոյեմբերի 9-ից 20-ը:

Երկրների ղեկավարների և բարձրաստիճան պատվիրակների մասնակցությամբ հիմնական հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին։

Թեև պաշտոնական հյուրընկալողն ու լոգիստիկայի պատասխանատուն Թուրքիան է, երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում բանակցային գործընթացը նախագահելու է Ավստրալիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *