«Ո՛չ, սա չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ։ Ինչպես խոստացել ենք մեր ժողովրդին, մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստական աշխատանքները, որպեսզի քաղաքացիներն ընտրության հնարավորություն ունենան։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Միությունից Հայաստանի հնարավոր դուրսգալուն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններն են բարձրացնում Հայաստանի դուրս գալու հարցը՝ Փաշինյանն ընդգծել է, որ այս պահին այդ նպատակով հանրաքվե անցկացնելու առարկա գոյություն չունի։
«Որպեսզի մենք այդ հարցով կամ Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, և ակնհայտ է, որ գործընթացը տանում է դրան. ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու համար, մանավանդ որ ունենք համապատասխան գործող օրենք»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ հայտարարություններին՝ Փաշինյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրություններն արդեն սպառվել են։