Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Երբ որ կառավարությունը բերում է սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշեց նախարարը:

«Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *