Եվրոպայում ռումբի տեղադրման սպառնալիքի պատճառով առնվազն 11 չվերթի երթուղիներ են փոխվել

Եվրոպայի մի շարք երկրներում ռումբի տեղադրման սպառնալիքների մասին հաղորդումների պատճառով առնվազն 11 չվերթի երթուղիներ են փոխվել։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, մի քանի մարդատար ինքնաթիռ փոխել է երթուղիները և ուղղվել այլ օդանավակայաններ կամ հարկադիր վայրէջք կատարել։

Ռումբի տեղադրման սպառնալիքները վերաբերել են մի շարք չվերթների, այդ թվում՝ Դուբլինից, Կոպենհագենից, Հելսինկիից, Մադրիդից, Միլանից և Վարշավայից իրականացվող չվերթներին։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ինքնաթիռներում իրականացված ստուգումների ընթացքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Սպառնալիքների աղբյուրը և դրանց հետևում կանգնած անձինք դեռևս պարզված չեն։

Եվրոպական երկրների համապատասխան անվտանգության ծառայություններն ու ավիացիոն մարմինները հետաքննում են տեղի ունեցած միջադեպերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *