Եվրոպայում տասներկու չվերթի առնչությամբ սպառնալիքներ են ստացվել. ինքնաթիռներին ուղեկցել են կործանիչներ

Հինգշաբթի օրը եվրոպական առնվազն 12 չվերթ ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերի թիրախում է հայտնվել։ Մի քանի ինքնաթիռի օդում ուղեկցել են ռազմական կործանիչները, իսկ առնվազն երկու օդանավ հարկադրված վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում, հայտնում է AFP-ն։

Սա ընթացիկ շաբաթվա մեջ արդեն երրորդ օրն է, ինչ պայթյունների մասին նման զանգվածային ահազանգեր են ստացվում։

Չարագործները թիրախավորել են հատկապես եվրոպական բյուջետային ավիաընկերությունների (լոուքոսթերների) չվերթները։

Դեպքերի մանրամասներն ու այս սպառնալիքների միջև հնարավոր կապը հրապարակված հաղորդագրության մեջ չեն հստակեցվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *