Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը(МВД) խորհուրդ է տվել քաղաքացիներին սահմանափակել արտասահմանյան կայքերի օգտագործումը՝ խարդախության վտանգը նվազեցնելու նպատակով։
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ օտարերկրյա ինտերնետային հարթակներում ավելի հաճախ են արձանագրվում կիբերհանցագործությունների և տվյալների գողության դեպքեր, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են ենթարկվել ֆինանսական կորուստների։
ՆԳՆ-ն կոչ է անում օգտատերերին լինել առավել զգոն, օգտագործել միայն վստահելի աղբյուրներ և խուսափել կասկածելի կայքերում անձնական կամ բանկային տվյալներ մուտքագրելուց։
Փորձագետների գնահատմամբ՝ նման առաջարկությունները կարող են կապված լինել ինչպես կիբերանվտանգության ռիսկերի աճի, այնպես էլ տեղեկատվական տարածքի վերահսկման քաղաքականության հետ։