Ձորաղբյուրում բնակելի տնակ է այրվել

Նոյեմբերի 6-ին՝ ժամը՝ 10։25-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Բանակի փողոցում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։22-ին, մարվել՝ 13։18-ին։ Տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *