2026 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

«2026 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 286.182 զբոսաշրջիկ։

2026 թվականի հունվար–հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2.043.531։

2026 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի» ,-ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *