Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար


Ոճ և դեմքեր


Լոնդոնի դատարանը բրիտանացի դերասան և կատակերգու Ռասել Բրենդին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար։

Անցած շաբաթ երդվյալ ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել առաջադրված չորս մեղադրանքներով։

Դատավճիռը հրապարակելիս դատավորը Բրենդին բնութագրել է որպես «սեռական գիշատիչ»՝ նշելով, որ նա բազմիցս ստել է և դրսևորել «ապշեցուցիչ լկտիություն»։

Նիստի ընթացքում դատարանը լսել է տուժածների հայտարարությունները։ Նրանցից մեկը ցուցմունք է տվել անձամբ՝ վարագույրի հետևում գտնվելով, այնպես, որ նրան կարող էր տեսնել միայն դատավորը։ Մյուս տուժածների հայտարարությունները հրապարակվել են գրավոր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *