Մեծարման երեկո Կապույտ մզկիթում | Top-News.am

Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել մեծարման արարողություն՝ նվիրված իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին, հայտնում են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից։

«Արարողության ընթացքում նշվեցին երաժշտության ասպարեզում նրա ունեցած երկարամյա ներդրումը, ինչպես նաև նրա դերակատարումը Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում», – ասված է հաղորդագրությունում։

Կապույտ մզկիթում կայացել է նաև Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի հայերեն նոր արձակ թարգմանության շնորհանդեսը՝ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի, իրանցի և հայ մշակութային և գիտական ​​գործիչների և իրանագետների ներկայությամբ։ Թարգմանությունը Գևորգ Ասատրյանինն է, խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *