ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ։
Ոլորտի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակի ընթացքում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով։
«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ակտիվների մեծությամբ երկրի խոշորագույն վարկային կազմակերպությունը շարունակում է մնալ «Բնակարան երիտասարդներին»-ը՝ պահպանելով առաջատար դիրքը ոլորտում։ Ընկերության ակտիվները ընթացիկ տարվա իններորդ ամսվա վերջի դրությամբ կազմել են 209,20 մլրդ դրամ՝ ապահովելով համակարգի ընդհանուր ակտիվների 22,84%-ը։
Երկրորդ տեղում «ԱԿԲԱ Լիզինգ»-ն է՝ 139,78 մլրդ դրամ ակտիվներով և ոլորտի ընդհանուր ակտիվներում 15,26% մասնաբաժնով։
Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ազգային հիփոթեքային ընկերությունը», որի ակտիվները կազմել են 136,71 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 14,93%)։
Չորրորդ տեղը պահպանել է «Գլոբալ Կրեդիտ»-ը՝ 45,40 մլրդ դրամ ակտիվներով (մասնաբաժինը՝ 4,96%)։
Խոշորագույն վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Արեգակ»-ը, որի ակտիվները կազմել են 40,04 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 4,37%)։

Աղբյուր՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։
Առավել մանրամասն տեղեկատվություն պարունակող այս տեղեկագիրը, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական արտադրանքներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։