Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում


Սպորտ


Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների տղամարդկանց  հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում: Տղամարդկանց հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ընտրանիների հետ։

Տղամարդկանց ընտրանու երկու ներկայացուցիչները`  50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, նոյեմբերի 25-ին Ուզբեկստանում կմասնակցեն նաև World Boxing-ի Աշխարհի գավաթի հերթական փուլին։

Հավաքականի մյուս անդամները նոյեմբերի 25-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *