«Mercedes»-ը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորում․ կան անչափահաս վիրավորներ

Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ դեպի Գագարին ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Ս․-ն և 17-ամյա Ա․ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է, թե վիրավորներից ով է վարել ավտոմեքենան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *