Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ:
Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Ավելի վաղ հայտնլ էինք, որ ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ։
«Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ՊԵԿ պաշտոնյաներ»,- հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։