ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկը․ Թրամփը գովեստի խոսքեր է ուղղել Փաշինյանին

Պաշտոնապես մեկնարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլը, որի կապակցությամբ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես շատ հպարտ եմ դրանով, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար․ նա ընտրեց խաղաղության ուղին»,- հայտարարել է Թրամփը։

«Նիկոլ Փաշինյանը բացառիկ մարդ է․ նա մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության զարգացման համար։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հայաստանի վարչապետին հրավիրել է հաջորդ տարի Սպիտակ տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *