Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը երեքշաբթի օրը Մոսկվայում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են ՌԴ կառավարությունից։
«Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը», — ասված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները համաձայնել են շարունակել շփումները քննարկված թեմաների շուրջ։