Սաուդյան ակումբը հաղթանակ է տարել 2։1 հաշվով


Աշխարհ


Ավարտվել է Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտար մրցաշարի 2026/2027 մրցաշրջանի 5-րդ տուրի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Կատարի «Ալ Սադի» միջև հանդիպումը։ Սաուդյան ակումբը հաղթանակ է տարել 2։1 հաշվով։

Հանդիպման 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11-մետրանոց հարվածով բացել է հաշիվը։ 22-րդ րոպեին Մոհամեդ Վաադը վերականգնել է հավասարությունը։ Առաջին խաղակեսի ավելացված՝ 45+2-րդ րոպեին Վաադը կարմիր քարտ է ստացել՝ թողնելով իր թիմին տասը ֆուտբոլիստով։ 52-րդ րոպեին պորտուգալացի Ժոաու Ֆելիքսը խփել է «Ալ Նասրի» հաղթական գոլը։

Ռոնալդուի համար այս գոլը կարիերայում 987-րդն էր։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա աչքի է ընկել 146 անգամ, իսկ ակումբային մակարդակում՝ 841։ «Ալ Նասրի» կազմում հարձակվողն արդեն 139 գոլ է խփել։

«Ալ Նասրը» Արևմտյան տարածաշրջանի մրցաշարային աղյուսակում 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ անցկացրած չորս խաղից հետո։ «Ալ Սադը» հինգ հանդիպումից վաստակած երկու միավորով 14-րդն է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *