Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի «Բեշիքթաշի» նախագահ Սերդալ Ադալըի հետ՝ Բաթումում Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ ակումբի երկրպագուների հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտնել է Türkiye Today-ը։
Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ «Բեշիքթաշում» շնորհակալություն են հայտնել նախագահին ուշադրության և աջակցության համար։
Միջադեպը տեղի է ունեցել Բաթումում՝ իսրայելական «Հապոելի» (Բեեր Շևա) հետ հանդիպման ժամանակ։ Վրաստանի ոստիկանությունը միջամտել է թուրք երկրպագուների գործողություններին, որոնք պարզել էին Պաղեստինի դրոշն ու Պաղեստինին աջակցող պաստառ։ Իրավապահներն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել, մի քանի երկրպագու վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Հանդիպումը դադարեցվել է մոտ կես ժամով։
Տեղի ունեցածից հետո «Բեշիքթաշին» աջակցություն են հայտնել թուրքական առաջատար ֆուտբոլային ակումբները, այդ թվում՝ «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» և «Տրաբզոնսպորը»։ Նրանք դատապարտել են վրացի ուժայինների գործողությունները և դեմ արտահայտվել անհամաչափ ուժի կիրառմանը երկրպագուների նկատմամբ։