
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Նկարներում բազմամիլիոնանոց Տոկիոն է։ Քաղաք, որի բնակչությունը գերազանցում է 14 միլիոնը, իսկ արվարձանների հետ միասին կազմում է շուրջ 37 միլիոն։
Օրվա տարբեր ժամերին արածս լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես է կազմակերպված երթևեկությունը։
Երևանյան կոլապսի խնդիրը ոչ թե բազմաքանակ մեքենաների և խիտ բնակեցման մեջ է, այլ կառավարման բացակայության։ Ինչ էլ ասեն պատասխանատուները, միևնույն է, աշխատանքն արդյունքով են գնահատում։
Ճապոնիայի բռենդը ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄՆ Է, ստացած արդյունքն էլ միայն նախանձ է առաջացնում։
-Մետրոպոլիտենի լայնածավալ ցանց,
-զարգացած երկաթուղային հաղորդակցություն, -բազմամակարդակ տրանսպորտային հանգույցներ,
-երթևեկության գրագետ կազմակերպում,
-հետևողական քաղաքաշինական և
-տրանսպորտային քաղաքականություն։
Իսկ ինչ ունենք Երևանում.
-2 վագոնով աշխատող մետրո,
-անսանձ շինթույլտվություններ։
Նաև մշտական նախընտրական ծրագիր.
-վագոնների ավելացում,
-միջակայքերի կրճատում,
-Աջափնյակ մետրոյի կայարան,
-ճոպանուղի…
Եվ ամենակարևորը, Երևանն ունի ամենահամբերատար բնակչությունը, որը շնորհակալ է, որ 21-րդ դարում քաղաքապետը անձամբ վարեց վերջին «Գազելը» և անցում կատարվեց «բարեփոխված» տրանսպորտի։ Կամաց, կամաց, տոտիկ, տոտիկ…
Խցանումների խնդիրը արգելքներով և սահմանափակումներով չի լուծվելու։ Անձնական ավտոմեքենային իրական այլընտրանք պետք է առաջարկել։ Այլ ճանապարհ չկա։
Պարոնա՜յք, դուք միայն ժամանակ ենք կորցնում ծանր հիվանդի անկողնու մոտ… Վերջին քաղաքապետի ժամկետից անցավ 3 տարի։
Հիվանդի վիճակը միայն ծանրանում է»։