Դավիթ Համբարձումյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով. դատախազություն

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Համբարձումյանին ազատազրկել են ՏԻՄ ընտրությունների նախաշեմին։

Դատախազության հաղորդագրությունում նշված է․

«Վճռաբեկ դատարանը 2026 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկմանը հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *