«Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերյանի Ջուջևանի գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները հայկական պատմավեպեր կարդացած Շահին Մուստաֆաևը դարձավ Ադրբեջանի շահերի նվիրյալ, այդ երկրի փոխվարչապետ, իսկ Իջևանի թիվ 1 դպրոցը ոչ գերազանց ավարտած Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձավ ադրբեջանական շահերի պաշտպան։ Ի դեպ, այսօր Շահին Մուստաֆաևի Երևան ժամանելու պատճառով փակել էին օդանավակայան տանող ճանապահը, մեծ խցանումներ էին առաջացել։ Չգիտեմ, թե ինչ գործով է Մուստաֆաևը եկել Հայաստան, սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու։ Սակայն իրենք իրենց երբեք պարտված չեն համարելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *