
Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Տիկին դատախազ, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դուրս գալ սեփական բանականության սահմաններից՝ էմպիրիկ իմաստով։
Պատասխանը կտամ վերջում։
Ձեզ համար՝ դժբախտաբար, իսկ ինձ համար՝ բարեբախտաբար, Facebook-ը առաջարկեց դիտել Ձեր հարցազրույցից մի հատված, որտեղ խոսում եք «էքսպերեմենտի» մասին դատախազությունում։
Դուք փոխարինել եք ավանդական ամենամյա խնջույքները դասական երաժշտության համերգով։
Չգիտեմ՝ ինչի եք ուզում հասնել։ Թեև, երևի գիտեմ` ցուցադրել ինտելեկտ։
Բայց դիտել, թե ինչպես եք փորձում ապացուցել չապացուցելին՝ նույնիսկ զվարճալի է։
Խնդիրն այն է, որ ապացուցման օբյեկտը պարզապես գոյություն չունի»։