Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական խնդիրներ

Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական խնդիրներ

Երևանի կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել. «Բարձր գնահատելով կրեատիվությունը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով:
     Մեր զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս: Համոզվելու համար կարող եք այցելել այգի:
     Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին:
     Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կենդանիների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *