Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Բելառուսի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջին մեկնաբանությունները որակել է որպես Բելառուսի հաջողությունների նկատմամբ նախանձ։
Զախարովան նշել է, որ Բելառուսի ԱԳՆ-ն արդեն իսկ համապարփակ մեկնաբանություն է տվել այս հարցի վերաբերյալ։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է Բելառուսի ձեռք բերած արդյունքներին, որոնց իր երկիրը չի հասել իր թիմի ղեկավարության օրոք։ Նա պարզապես խոսել է նախանձից դրդված։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես այցելեք Բելառուս», – նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, որին հանձնել էին բողոքի նոտա՝ «ոչ բարեկամական քայլերի» կապակցությամբ։
Բելառուսական կողմի դժգոհության պատճառ են դարձել Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որտեղ նա նշել էր, որ Հայաստանը չպետք է «կառավարվի ինչպես Բելառուսը»։