Պուտինը շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին և քաղաքացիներին, այդ թվում՝ Հայաստանի, Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի տարեդարձի առթիվ

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «այս օրը մենք երախտագիտության ու հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անգնահատելի զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ»։

Օտարերկրյա պետությունների առաջնորդներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը փոխանցել է ջերմ շնորհավորանքներ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատողներին ուղղված անկեղծ երախտագիտության խոսքեր՝ մաղթելով նրանց առողջություն, հոգու կորով և երկարակեցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *