Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումները իսլամական հանրապետության նավերի վրա

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ հարձակումները իսլամական հանրապետության լցանավերի վրա՝ այդ գործողությունները բնութագրելով որպես ագրեսիայի ակտ։ Այս մասին նշվել է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ բանակի գործողությունները երկու նավթատար լցանավերի դեմ։ Այս ագրեսիվ և սադրիչ գործողությունները հրադադարի համաձայնագրի խախտում են», – նշվել է փաստաթղթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *